Դիանա Գասպարյանը ստանձնել է Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնը

Հանդիսավոր արարողությամբ Դիանա Գասպարյանը ստանձնել է Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնը՝ երդվելով ղեկավարի լիազորություններն իրականացնելիս պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, օրենքները, համայնքի ավագանու որոշումները, ազնվորեն և բարեխղճորեն կատարել համայնքի ղեկավարի լիազորությունները, ծառայել համայնքի բարգավաճմանը, գործել ի բարօրություն նրա բնակիչների` պարտավորվելով պաշտպանել համայնքի իրավունքները, օրինական շահերը և սեփականությունը, ուժերի անմնացորդ նվիրումով սատարել ժողովրդի հավատին, նպաստել նրա նյութական և հոգևոր վերելքին․ տեղեկացնում են Էջմիածնի քաղաքապետարանից։

2021 թվականի դեկտեմբերի 5-ի ընտրություններով Վաղարշապատի ավագանին ընտրվել է և մանդատները բաշխվել են ըստ հետևյալի`

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 15 մանդատ,

«Էջմիածին» կուսակցությունների դաշինք՝ 10 մանդատ,

«Հայրենատէր» կուսակցություն՝ 2 մանդատ:

Աղբյուր՝ Factor.am