Դադիվանքի վանական համալիրում տեղի է ունեցել Սուրբ պատարագի արարողություն, որին մասնակցել է 100-ից ավելի ուխտավոր

Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի բարձր հանդիսապետությամբ Դադիվանքի վանական համալիրում տեղի է ունեցել Սուրբ պատարագի արարողություն, որը կատարել է հոգեշնորհ Տ. Հուսիկ աբեղա Սմբատյանը։

«Հավարտ Սուրբ պատարագի Պարգև սրբազանը կատարեց պսակադրության արարողություն, որից հետոշնորհավորեց գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան առիթով հավատավոր ժողովրդին, ինչպես նաև օրհնեց ու շնորհակալություն հայտնեց ռուս խաղաղապահ զինվորներին իրենց առաքելության համար:

Արարողությանը ներկա էին 100-ից ավելի ուխտավորներ։Դադիվանք վանական համալիր այցելելուց հետո Պարգև սրբազանը ռուս խաղապահ զորքի հոգևորականների հետ այցելեց Գանձասարի վանք«», -նշվում է Պարգև սրբազանի ֆեյսբուքյան պաշտոնական էջում։

ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի բարձր հանդիսապետությամբ Դադիվանքի վանական համալիրում տեղի…

Posted by Pargev archbishop Martirosyan (Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյան) on Sunday, December 27, 2020