Ժամանակն է, որ Եվրոպան վերսկսի երկխոսությունը Ռուսաստանի հետ․ Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Բրյուսելում կայացած ԵՄ գագաթնաժողովից հետո հայտարարել է, որ ժամանակն է, որ Եվրոպան վերսկսի երկխոսությունը Ռուսաստանի հետ։ Այս մասին հաղորդում է ֆրանսիական Le Monde պարբերականը։

«Ես կարծում եմ, որ Վլադիմիր Պուտինի հետ կրկին զրույցելն օգտակար կլինի։ Մենք՝ եվրոպացիներս և ուկրաինացիներս, շահագրգռված ենք՝ գտնելու այս քննարկումներին պատշաճ կերպով վերստին մասնակցելու շրջանակ։ Հակառակ դեպքում, մենք կքննարկենք միմյանց հետ և բանակցողների հետ, ովքեր առանձին բանակցություններ կվարեն ռուսական կողմի հետ, ինչն օպտիմալ չէ»,- նշել է Մակրոնը։

Պուտինը նախկինում հայտարարել էր, որ հույս ունի, որ Եվրոպան կվերադառնա Մոսկվայի հետ երկխոսության ուղուն։