«Տուրիզմը չի կարող զարգանալ խավարի մեջ կորած մայրաքաղաքում». Հովհաննես Ազոյան

«Տուրիզմը չի կարող զարգանալ խավարի մեջ կորած մայրաքաղաքում». Հովհաննես Ազոյան
«Տուրիզմը չի կարող զարգանալ խավարի մեջ կորած մայրաքաղաքում». Հովհաննես Ազոյան

Դերասան Հովհաննես Ազոյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որը ներկայացնում ենք ստորեւ։

«Ի դեպ զբոսաշրջության մասին…

Հարգելի իշխանություն, Երևանի քաղաքապետարանը, եթե չեմ սխալվում, տնտեսել է բավականին կլորիկ գումար, արդյոք հնարավոր չէ՞ այդ գումարը ծախսել այնպես, որ գիշերվա ընթացքում Երևանի արտաքին լուսավորությունը չանջատվի, մանավանդ փողոցներ կան, որ մութ վիճակում շատ վտանգավոր է երթևեկել…

Տուրիզմը չի կարող զարգանալ խավարի մեջ կորած մայրաքաղաքում, իսկ չկա տուրիզմ, չի լինի նաև ներդրում…»։