Ոստիկանությունում մեկուսացման ռեժիմը խախտելու հատկանիշներով քրեական գործեր չեն հարուցվել

Ոստիկանությունում արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելու հատկանիշներով հարուցված քրեական գործեր չկան։ Այս մասին «Արմենպրես»-ի գրավոր հարցմանն ի պատասխան ասացին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից։

«Ձեր գրությանն ի պատասխան` հայտնում ենք, որ մինչև օրս ՀՀ քրեական օրենսգրքի 277.1-րդ հոդվածի (արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելը) հատկանիշներով հարուցված քրեական գործեր առկա չեն, ուստի և քրեական պատասխանատվության ենթարկված անձինք չկան»,- նշված է հարցման պատասխանի մեջ։

Մարտի 24-ից ուժի մեջ է մտել «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում»լրացումներ կատարելու մասին» օրենքը, համաձայն որի՝ մեկուսացման ևինքնամեկուսացման ռեժիմի պահանջները խախտելու համար նախատեսված է քրեականպատասխանատվություն։ Քրեական օրենսգրքում լրացմամբ նվազագույնը 1 ամիս կալանք, առավելագույնը 5 տարի ժամկետով ազատազրկում է նախատեսված, եթե մարդը այլոց վարակում է կորոնավիրոսով։ Մեկուսացման պահանջը խախտելու համար նվազագույն տուգանքի չափն է 100 հազար դրամը, առավելագույնը՝ 1 միլիոն դրամը։