Հիմա վերջ թավիշին, էսօրվանից վերջ թավիշին․ Նիկոլ Փաշինյան

«Մենք ժողովրդի իշխանությունը կոռումպացվածներին չենք զիջելու, և այո, թավիշին վերջ է դրվելու։

Ի՞նչ է նշանակում թավիշին վերջ դնել, դա նշանակում է օրինականության հաստատում։

Եվ այսօր ինչու է ժողովուրդը հավաքվել, որովհետև ժողովուրդը գիտի, որ էս պարտության պատճառը երկար տարիներ Հայաստանի Հանրապետությունը Զինված ուժերը և ժողովրդին թալանածներն են։

Ես ուզում եմ բոլորիցդ ներողություն խնդրել, որ էդ ակնկալիքը չեմ իրականացրել, որ անընդհատ ասում ենք՝ վերջ թավիշին, վերջ թավիշին, չենք անում, բայց էսօրվա մեր ակցիան եկավ, հասավ էդտեղ։ Հիմա վերջ Թավիշին, էսօրվանից վերջ թավիշին»,- Հանրապետության հրապարակում հրավիրված հավաքի ժամանակ իր ելույթում նշեց Նիկոլ Փաշինյանը։