Հայաստանը պետք է փաստաթղթով ամրագրի, որ Ղարաբաղն Ադրբեջան է. Ալիև. «Ազատություն»

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր կարծիք է հայտնել, որ Ադրբեջանը և Հայաստանը կարող են խաղաղության պայմանագիր կնքել, սակայն դրա համար Երևանը պետք է քաղաքական կամք դրսևորի: Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը:

Այդ մասին Ալիևն ասել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ հանդիպումից հետո կայացած ասուլիսում:

«Կա Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու հեռանկար: Դա անելու համար Հայաստանը պետք է քաղաքական կամք դրսևորի», – ասել է Ադրբեջանի ղեկավարը:

Նրա խոսքով, «Հայաստանը պետք է փաստաթղթով ամրագրի այն, ինչ արդեն հայտարարել է, որ Ղարաբաղն Ադրբեջան է»:

Ադրբեջանի նախագահն ասել է, որ Պակիստանի վարչապետի հետ զրույցում տեղեկություններ է ներկայացրել ադրբեջանա-հայկական բանակցային գործընթացի մասին: