Գիշերն անհանգիստ ու լարված է եղել հատկապես Ստեփանակաերտում. Արծրուն Հովհաննիսյան

ՀՀ Պն ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացնում է.

«Գիշերն անհանգիստ ու լարված է եղել հատկապես Ստեփանակաերտում։

Արցախի մայրաքաղաքը պարբերաբար ենթարկվել է հրթիռակոծության։

Հեռահար հրթիռների 8 հարված է հասցվել քաղաքի բազմաբնակարան շենքերի, բնակելի թաղամասերի, հանրային նշանակության օբյեկտների և քաղաքացիական այլ ենթակառուցվածքների ուղղությամբ։

Նախնական տվյալներով տուժածներ չկան։

Մյուս բնակավայրերում պահպանվել է հարաբերական հանգիստը»։