ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Վայոց Ձորի մարզային կենտրոնի տեսուչները, անհատ ձեռնարկատեր Ալինա Սարգսյանին պատկանող կրեմային հրուշակեղենի արտադրությունում (քաղաք Ջերմուկ) իրականացվող ստուգման ընթացքում, նմուշներ են վերցրել առկա արտադրանքից և ներկայացրել լաբորատոր փորձաքննության:
Արդյունքում պարզվել է, որ կրեմային հրուշակեղենի նմուշը ԱՑԽՄ ցուցանիշով չի համապատասխանում իրավական ակտերով սահմանված նորմերի պահանջներին:
ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ կրեմային հրուշակեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, խախտումների վերացման համար սահմանվել է ժամկետ:
Այդ մասին հայտնում են ՍԱՏՄ-ից։