Մինչև 200 հազար դրամ վնասի դեպքում վթարի մասնակիցը բջջային հավելվածի միջոցով կարող է ստանալ փոխհատուցումը

Ավտոապահովագրության ոլորտում նոր փոփոխություն է կատարվել, որը շատ վարորդների կարծիքով, դրական փոփոխություն է։

Այսուհետ Երևան քաղաքում բջջային հավելվածով համաձայնեցված հայտարարգիրը (ՀՀ) լրացնելու դեպքում վնաս կարող է կազմել ոչ թե մինչև 100.000 ՀՀ դրամ, այլ մինչև 200.000 ՀՀ դրամ , բայց Երևանում։

Այսինքն՝ եթե վթարի մասնակիցներին հայտնի է, թե ով է մեղավոր և ով անմեղ ու եթե գիտեն, որ վթարում վնասի չափը չի կարող անցնել 200 հազար դրամը, ապա բջջային հավելվածի միջոցով լրացնելու դեպքում փոխհատուցումը կստանան ապահովագրող ընկերությունից։

Համաձայնեցված հայտարարագիրն ԱՊՊԱ ոլորտում ապահովագրական պատահարի դեպքում պատահարին մասնակից վարորդների կողմից պատահարի ինքնուրույն գրանցման համար նախատեսված փաստաթուղթ է, որը կարող է լրացվել ինչպես թղթային եղանակով, այնպես էլ էլեկտրոնային եղանակով՝ բջջային հավելվածի միջոցով՝ «App Store» և «Google Play Store» հարթակներում։