Հայաստանում առկա է 4 դեպք. ԱՆ-ն կոչ է անում հետևել միայն պաշտոնական լրահոսին

«Նոր կորոնավիրուսի 3 նոր դեպքի մասին հայտարարելուց հետո համացանցում տարածվել է, իբր «Հետազոտության ընթացքում ևս 3 անձի մոտ է հայտնաբերվել»: Այս «ինֆորմացիան» սկսել են արտատպել նաև լրատվամիջոցները:

Հարգելի ֆեյսբուքյան օգտատերեր, կոչ ենք անում հանրության շրջանում ավելորդ խուճապ չառաջացնել և ունենալ պատասխանատվության զգացում:

Այս պահին ընդհանուր առմամբ Հայաստանում առկա է 4 դեպք, որից մեկի մասին հայտարարվել է մարտի 1-ին և 3-ը` մարտի 11-ին:

Հետևե’ք միայն պաշտոնական լրահոսին»,- նշված է ՀՀ առողջապահության Ֆեյսբուքի էջում:

https://www.facebook.com/ministryofhealthcare/posts/2584452551795858?xts%5B0%5D=68.ARBMUPBZeG3895N4frqCUIU3SG4l8Fesy7X_ojj24NDZicI2UOiR4kfaAqyl-qzZFLE6rgplG6ESTlwIcIlZtWGqOBNJDFZbwQc56El_QNRl1ob_JyrfDLGi6Qin56hL-d0NEgXhbhPjfs6DyvthH7ilF1PRUCwLniyBZ4-AfdcCLmCrLyoy6C92cHjro2p3JRutmvjdBdfu5M3NH6J997XrxohTMTtJLonYjKBjW_psxH5JId0Pd81mY0Q5f_E-PEOrtfUltQwI791yLiRepLZzDHl3dBBnxt1OVz2MgkFgkkB9xhLCZEkZjfh1jtZp0ic&tn=-R0.g