Փաստորեն Ղարաբաղ չկա՞․․․ Նորայր Նորիկյան

Փաստաբան, «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ` Նորայր Նորիկյանը,ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Փաստորեն Ղարաբաղ չկա՞․․․

Ըստ Վլադիմիր Պուտինի, Աղդամում գտնվող ռուս-թուրքական մոնիթորինգի կենտրոնը տեղակայված է հայ-ադրբեջանական սահմանին։Սա բավականին յուրօրինակ ձևակերպում է, որը երբեք չի ընդգծվել որևէ մեկի կողմից։ Փաստորեն Ղարաբաղ չկա՞․․․

Մի կողմից Ռուսաստանի նախագահը նրբանկատորեն հրաժարվում է օգտագործել ՛՛Լեռնային Ղարաբաղ՛՛ անվանումը, մյուս կողմից՝ ռուս-թուրքական մոնիթորինգի գտնվելու վայրը համարում է հայ-ադրբեջանական սահման։Թե ինչ է նշանակում վերը նշվածը, և առհասարակ, ինչ հետևանք կունենա այս հանդիպումը արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում, պարզ կդառնա առաջիկայում։

Սակայն, մի բան ակնհայտ է՝ Ռուսաստանը և Թուրքիան փորձում են պահպանել իրենց ազդեցությունը տարածաշրջանում՝ ձգտելով ամբողջությամբ դուրս մղել կամ ստվերել աշխարհաքաղաքական այլ կենտրոններին։

Կստացվի՞, թե՞ ոչ, կախված է նրանից, թե որքան սկզբունքային կլինեն ԱՄՆ-ը և Ֆրանսիան իրենց շահերը տարածաշրջանում պահպանելու տեսանկյունից․․․»: