Բելառուսի կառավարությունը հրաժարական է ներկայացրել

Բելառուսի Հանրապետության կառավարությունը Սահմանադրության պահանջով վայր է դրել լիազորությունները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է Բելառուսի իրավական ակտերի ազգային պորտալում: 

Հանրապետության վերընտրված նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ընդունել է կառավարության հրաժարականը, սակայն հանձնարարական է ստորագրել, ըստ որի` կառավարությունը պետք է շարունակի իրականացնել իր լիազորությունները, մինչև կառավարության նոր կազմի ձևավորումը: