Երբ կա արտաքին ագրեսիա, ներքաղաքական պայքարը շարունակելը, ոչ միայն անթույլատրելի, այլև դավաճանություն է տեսակիդ ու Հայրենիքիդ․ Արամ Սարգսյան

«Հանրապետություն» կուսկացության նախագահ Արամ Սարգսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Երբ կա արտաքին ագրեսիա, ներքաղաքական պայքարը շարունակելը, ոչ միայն անթույլատրելի, այլև դավաճանություն է տեսակիդ ու Հայրենիքիդ։ Պատերազմում լինում են թե հաջողություններ, թե անհաջողություններ: Երեկ թշնամին նախահարձակ էր և ի տարբերություն 2016-ի ինքն էլ դիրքային ու մարդկային կորուստներ տալով՝ հետ է շպրտվել։ Ապրեն մեր տղերքը… Փառք մեր բանակին, փառք հայ զինվորին …

Մենք էլ միշտ, անկախ հաջողությունից և անհաջողությունից, պարտավոր ենք բանակին թիկունք լինենք, պաշտպանելով մեր հայրենիքը, մեր տեսակը, մեր ունեցածը, անկախ քաղաքական հայացքներից ու իշխանության հանդեպ վերաբերմունքից, և սա է, որ աղոթքի պես մեզ կհասցնի վերջնական հաղթանակի։ Ու թող Աստված պահի և պահպանի հայ զինվորին և Հայաստանը»։