Խաչատուրովի որդին դատի է տվել Սուրիկ Խաչատրյանին եւ նրա կնոջը

Խաչատուրովի որդին դատի է տվել Սուրիկ Խաչատրյանին եւ նրա կնոջը
Խաչատուրովի որդին դատի է տվել Սուրիկ Խաչատրյանին եւ նրա կնոջը

ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի որդին՝ Իգոր Խաչատուրովը դատի է տվել Սյունիքի նախկին մարզպետ «Լիսկա» մականունով հայտնի Սուրիկ Խաչատրյանին եւ նրա կնոջը՝ Լորետա Բարսեղյանին: Այս մասին տեղեկացնում է «Հայկական ժամանակը»։
 

Ըստ աղբյուրի, հայցվորը պահանջում է պարտավորեցնել պատասխանողին ինքնակամ քանդել կառույցը եւ դրանով զբաղեցված հողատարածքը նախկին վիճակին բերելու աշխատանքներին չխոչընդոտել: Հայցադիմումը դատարան է ներկայացվել 2018 թվականի հոկտեմբերին. մակագրվել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գրիգորի Վարդանյանին: Այսօր սույն գործով նշանակված էր նախնական դատական նիստ, սակայն այն չի կայացել: