Հայ-Ռուսական համալսարանը Արցախից Երևան ժամանակավորապես տեղափոխված ընտանիքների կարիքներին և Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին կուղղի 5.202.450 ՀՀ դրամ գումար

Հայ-Ռուսական համալսարանի պրոֆեսորադասախոսական և ադմինիստրատիվ կազմի, ինչպես նաև համալսարանի ուսանողների ու ՀՌՀ-ի Շրջանավարտների ակումբի ջանքերով կամավորության սկզբունքով ընթացիկ ամսում հավաքագրվել է 5.202.450 ՀՀ դրամ գումար։

Այն կուղղվի Արցախից Երևան ժամանակավորապես տեղափոխված ընտանիքների կարիքներին և Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին։

Հանգանակությունները կամավորության սկզբունքով կրելու են ամենամսյա բնույթ։

Հիշեցնենք նաև, որ Հայ-Ռուսական համալսարանը սեպտեմբերի 29-ին 2.000.000 ՀՀ դրամ էր նվիրաբերել Արցախի Հանրապետության պաշտպանության բանակին:

ՀՌՀ մամուլի ծառայություն