Մահացել է ԵՊԲՀ պրոֆեսոր Կարեն Բաբայանը

Մահացել է ԵՊԲՀ պրոֆեսոր Կարեն Բաբայանը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է համալարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը։

«Կրկին պարտվեցինք նենգ հիվանդությանը…

Այսօր, 74 տարեկան հասակում, մահացավ ԵՊԲՀ պրոֆեսոր Կարեն Բաբայանը… Անգնահատելի է պրոֆեսորի ներդրումն ու ավանդը մեր 100 ամյա ԵՊԲՀ-ի զարգացման գործում:

Ցավակցում եմ հարազատներին…»,-նշված է գրառման մեջ։