Փետրվարի 21-ին 3,2 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Վրաստանի հարավում գտնվող Սամեբա գյուղից ինը կիլոմետր հեռավորության վրա:
Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես», հաղորդվում Է Սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնի կայքում: Ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 16:17-ին:
Հիպոկենտրոնը գտնվում Է 9 կիլոմետր խորության վրա: Զոհերի ու ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն ստացվել: Վրաստանը միջին սեյսմիկ ակտիվություն ունեցող երկիր Է: Ամենահզոր երկրաշարժը, որը գրանցվել Է Վրաստանում, 7,0 մագնիտուդով տեղի Է ունեցել 1991 թվականին Ռաչա եւ Իմերեթի (Արեւմտյան Վրաստան) տարածաշրջաններում:
Էպիկենտրոնում ինտենսիվությունը եղել Է 9 բալ: Այդ երկրաշարժի հետեւանքով զոհվել Է մոտավորապես 200 մարդ, ավերվել են գրեթե 46 հազար տներ եւ հազարավոր արդյունաբերեկան օբյեկտներ, հաղորդել Է Sputnik-ը: