Զինծառայողներին հանգստի հնարավորություն տրամադրելու հարցը շուտով լուծում կստանա․ ՊՆ

Պաշտպանության նախարարը զինծառայողների ծնողների և հարազատների հետ հանդիպման ընթացքում հավաստիացրել է՝ արվելու է առավելագույնը՝ զինծառայողների սոցիալ-կենցաղային պատշաճ պայմանների ապահովման, ծնողների բարձրացրած հարցերի լուծման համար:

Զինծառայողներին հանգստի հնարավորություն տրամադրելու հարցը նույնպես շուտով լուծում կստանա` շնորհիվ դեկտեմբերի 1-ից վերսկսվող արձակուրդների։

Այդ մասին տեղեկացնում են Պաշտպանության նախարարությունից։