Փոփոխվել է թարմ, սառեցրած ընտանի թռչունների մսի ներմուծման թույլատրելի ծավալի բաշխման ժամկետը

ՀՀ կառավարության օգոստոսի 18-ի որոշմամբ («ՀՀ կառավարության 2020 թ․-ի դեկտեմբերի 30-ի N2209-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 1337-Ն) փոփոխվում է թարմ, պաղեցրած կամ սառեցրած ընտանի թռչունների մսի և սննդային ենթամթերքի  2021 թվականի համար նախատեսված սակագնային քվոտայի շրջանակներում ներմուծման թույլատրելի ծավալի չբաշխված քանակության բաշխման ժամկետը։ 

Այդ մասին հայտնում են Էկոնոմիկայի նախարարությունից։

Նշված ապրանքատեսակի ներմուծման թույլատրելի ծավալի չբաշխված քանակության համար տնտեսվարողները կարող են դիմել Էկոնոմիկայի նախարարության Լիցենզավորման և թույլտվությունների վարչություն՝ վերոնշյալ որոշման պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում։

Լրացուցիչ տեղեկատվության համար զանգահարել՝ (+374 11) 597 229, (+374 11) 597 153,  հեռախոսահամարներով։