Կիրո Մանոյանը հերքում է Ռոբերտ Քոչարյանի` ՀՅԴ թեկնածուն լինելու մասին լուրերը

Կիրո Մանոյանը հերքում է Ռոբերտ Քոչարյանի` ՀՅԴ թեկնածուն լինելու մասին լուրերը
Կիրո Մանոյանը հերքում է Ռոբերտ Քոչարյանի` ՀՅԴ թեկնածուն լինելու մասին լուրերը

ՀՅԴ բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը «Մեդիալաբի» հետ զրույցում հերքեց այն տեղեկությունները, թե առաջիկա նախագահական ընտրություններում ՀՅԴ թեկնածուն կլինի ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

«Պարզ է, որ նման բան չկա»,- նշեց Մանոյանը:

Հիշեցնենք, որ արդեն քանի օր է մամուլում լուրեր են շրջանառվում, որ մի քանի քաղաքական ուժեր, այդ թվում Դաշնակցությունը, ցանկանում են ստեղծել նոր պլատֆորմ, որը առաջիկա խորհդարանական ընտրություններում պետք է ԲՀԿ-ի հետ միասին ձեւավորի մեծամասնություն, եւ ապա նախագահական ընտրություններում առաջադրի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի մեծ քաղաքականություն վերադառնալու մասին լուրերն ակտիվացել են օրերս` «Մեդիամաքսին» տված նրա հարցազրույցից հետո:

© Medialab.am