Մետրոպոլիտենի ոստիկանները գողության փորձի մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել

Ոստիկանության Մետրոպոլիտենի պահպանության բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մարտի 4-ին Հանրապետության փողոցից բերման է ենթարկվել 59-ամյա Մկրտիչ Մ.-ն, որը մարտի 3-ից ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի (Գողության փորձը) մեղադրանքով. տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից:

Խափանման միջոցը՝ ստորագրություն:

Մկրտիչ Մ.-ն ներկայացվել է հետախուզումը նախաձեռնողին: