Երևանի քաղաքապետարանը խուսափում է պատասխանել 20 էջանոց օրինախախտումների և առաջարկների փաթեթին

Երևանի քաղաքապետարանը խուսափում է պատասխանել 20 էջանոց օրինախախտումների և առաջարկների փաթեթին
Երևանի քաղաքապետարանը խուսափում է պատասխանել 20 էջանոց օրինախախտումների և առաջարկների փաթեթին

Երևանի քաղաքաշինական քաոսը՝քաղաքապետարանի անգործության և ցածր իրավական մշակույթի արդյունք
«Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունը հոկտեմբերի 11-ին քաղաքապետ Տարոն Մարգարյանին էր ուղարկել Երևանի այգիներում օրինախախտումների և այդ իրավիճակից դուրս գալու առաջարկների 20 էջանոց փաթեթ, որը նաև փոխանցվել է ԶԼՄ-ներին: Այդ թվում էր նաև Խանջյան 20 հասցեում գտնվող վերջերս փլուզված ապօրինի շենքը:

Գրեթե մեկ ամիս անց՝ նոյեմբերի 6-ին Երևանի քաղաքապետարանը արհամարհական պատասխան է ուղարկել այդ փաստաթղթին՝ մի քանի նախադասությամբ նշելով, որ այդ հարցերը պետք է քննարկվեն էկոլոգիական հանձնաժողովում: Նշենք որ, այն լիազորություններ չունի և խորհրդատվական մարմին է: Քաղաքապետարանի լակոնիկ գրության պատճենը կցում ենք սույն հաղորդագրությանը (լուսանկարում):

Երեկ, նոյեմբերի 6-ին Երևանի քաղաքապետարանի այդ անհամարժեք պատասխանի հարցը բարձրացվել է նույն էկոլոգիական հանձնաժողովում, ինչը հարուցել է հանձնաժողովի անդամների ծիծաղը: Անդամների առաջարկով այժմ հանձնաժողովը կրկին նույն հարցադրումները ուղղելու է Երևանի քաղաքապետարանին և բաժիններին՝ լիարժեք պատասխաններ ստանալու համար:

Կարդալ ավելին