Տնտեսվարողները պարտավոր են բարեկարգել, ձմռանն էլ՝ մաքրել իրենց հարակից տարածքները. քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանը շարունակում է տնտեսվարողների ծանուցման գործընթացը՝ անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգման վերաբերյալ:Այս մասին տեղեկացնում են քաղաքապետարանից:

Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ առկա 14167 տնտեսվարողից ավելի քան 70 %-ն արդեն ծանուցվել է:

Քաղաքապետը հանձնարարել է մշտական հսկողության սահմանել գործընթացի նկատմամբ՝ հաշվի առնելով, որ ձմռան ամիսներին ևս, սահմանված կարգի համաձայն, տնտեսվարողները պարտավոր են ձյան ու սառույցի կուտակումներից մաքրել մայթերը: