Վաղարշակ Հարությունյանը և Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց են ունեցել

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն մայիսի 19-ի երեկոյան հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի հետ։ Այդ մասին տեղեկացնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

Ըստ աղբյուրի, նրանք քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը։

«Զրույցի ընթացքում քննարկվել են տարածաշրջանում ու Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի խնդիրների կատարման շրջաններում տիրող իրավիճակը, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր», – տեղեկացնում են ՌԴ ՊՆ-ից: