Հայկական ժամանակը գրում է․
Երեկ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տան խուզարկությունից հետո ԱԱԾ-ն տեսանյութ է հրապարակել ԲՀԿ-ի կողմից հարյուր միլիոնավոր դրամների ընտրակաշառք բաժանելու ենթադրյալ դեպքի վերաբերյալ:
ԲՀԿ ցուցակով առաջադրված պատգամավորության թեկնածուները որոշակի թվով քվե ապահովելու եւ առանց Գագիկ Ծառուկյանի հետ նախապես քննարկման հայտարարություններ չանելու պարտավորություն էին ստանձնել, ինչը չապահովելու դեպքում հրաժարվելու էին մանդատներից:
Ներկայացնում ենք տեսանյութում հրապարակված Տիգրան Ուրիխանյանի, Նապոլեոն Ազիզյանի, Նաիրա Զոհրաբյանի, Սերգեյ Բագրատյանի պարտավորագրերը.
Տիգրան Ուրիխանյան․
«Ես՝ Տիգրան Ուրիխանյանս առաջադրվում եմ Երևանի N2 ընտրատարածքում ռեյտինգային ընտրակարգով ԲՀԿ ցուցակով։ Հանձն եմ առել ապահովել ութ հազար քվե։ Լիաժեք գիտակցում եմ, որ հետագա ամբողջ գործունեությունս կախված է բացառապես կուսակցության ղեկավար՝ պարոն Գագիկ Ծառուկյանի որոշումից։ Ստանձնած արդյունքը չապահովելու դեպքում հրաժարվում եմ որևէ հավակնությունից նախընտրական ցուցակում լինելու վերաբերյալ»։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։