ԱԺ-կառավարություն հարցուպատասխանը այսօր չի կայանա

Ազգային ժողովի օրակարգի շրջանակներում այսօր նախատեսվող ԱԺ-կառավարություն հարցուպատասխանը չի կայանալու։ «Իմ քայլը» խմբակցությունից Լիլիթ Մակունցը առավոտյան նիստի մեկնարկին հայտարարեց, որ որոշվել է չներկայանալ նիստին, չապահովել քվորում, քանի որ չեն ցանկանում լրացուցիչ ծանրաբեռնել կառավարությանը, որն առանց այն էլ աշխատում է ծանրաբեռնված գրաֆիկով։