Կարգավորվում են ՏՏ ոլորտի պետական աջակցության հիմնական սկզբունքները

Կարգավորվում են ՏՏ ոլորտի պետական աջակցության հիմնական սկզբունքները
Կարգավորվում են ՏՏ ոլորտի պետական աջակցության հիմնական սկզբունքները

ՀՀ կառավարության այսօրվա նիստում հավանության են արժանացել «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքի նախագիծը, ինչպես նաև «Շահութահարկի մասին» և «Եկամտային հարկի մասին» օրենքներում լրացումներ կատարելու նախագծերը:  Ինչպես նիստից հետո ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում կայացած ասուլիսում նշել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը, օրինագծերով կարգավորվում են ՏՏ ոլորտի պետական աջակցության հիմնական սկզբունքները: Ըստ այդմ, ՏՏ […]

ՀՀ կառավարության այսօրվա նիստում հավանության են արժանացել «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքի նախագիծը, ինչպես նաև «Շահութահարկի մասին» և «Եկամտային հարկի մասին» օրենքներում լրացումներ կատարելու նախագծերը: 

Ինչպես նիստից հետո ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում կայացած ասուլիսում նշել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը, օրինագծերով կարգավորվում են ՏՏ ոլորտի պետական աջակցության հիմնական սկզբունքները:

Ըստ այդմ, ՏՏ ոլորտին նախատեսվում է տրամադրել մի շարք արտոնություններ, մասնավորապես, օրենքով սահմանված կարգով հավաստագրված կազմակերպությունների համար շահութահարկի 0% դրույքաչափի, ինչպես նաև եկամտային հարկի 10% դրույքաչափի կիրառում` անկախ ամսական հարկվող եկամտի չափից:

Նախարարի խոսքով` նշված արտոնությունների կիրառումն էապես կնպաստի ոլորտում սկսնակ ընկերությունների ձևավորմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը, տարածաշրջանում Հայաստանի ՏՏ ոլորտի մրցունակության և երկրի վարկանիշի բարձրացմանը:
Վ.Ավանեսյանի դիտարկմամբ` Հայաստանի ՏՏ ոլորտում դինամիկ աճ է արձանագարվում. 2008-2012թթ. ընթացքում ոլորտում գրանցվել է մոտ 23 տոկոս միջին տարեկան աճ:

Չնայած դրան, հետազոտություններն ու ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ՏՏ ոլորտում մրցունակության առումով Հայաստանն արդեն զգալիորեն սկսել է զիջել տարածաշրջանի երկրներին, որոնք նշանակալի արտոնություններ են տրամադրում ոլորտին:«Մենք ակնկալում ենք, որ այս նախաձեռնությունը հնարավորություն կտա, որպեսզի Հայաստանի Հանրապետությունում առաջիկա 3-5 տարիների ընթացքում 40-60 սկսնակ ձեռնարկություններ իրենց գործունեությունը ծավալեն »,-ասել է նախարարը:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության մամլո հաղորդագրությունը:

© Medialab.am