Երևանում հայտնաբերվել է ոստիկանության ծառայողի դի` գլխին հրազենային վնասվածքով.Shamshyan

ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության կողմից հսկվող վայրում այսօր հայտնաբերվել է ոստիկանության ծառայողի դի։

Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Կայքից տեղեկանում ենք, որ դեպքի վերաբերյալ ահազանգը եղել է ժամը 14։00-ի սահմաններում։

Ոստիկաններն ու քննիչները նշված սենյակում հայտնաբերել են 40-ամյա Տ. Ա.-ի դին՝ գլխի մասում հրազենային վնասվածքով: Ըստ նախնական տեղեկությունների` տեղի ունեցածը ինքնասպանություն է:

Փաստի առթիվ Մալաթիայի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության պարեկները։

Դեպքի վայրում հայտնաբերվել է նաև ատրճանակ։