Համացանցի աստղ, «պոկերի արքա» Դեն Բիլզերյանն իր զորակցությունն է հայտնել հայ զինվորներին, որոնք Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններում կենաց-մահու կռիվ են մղում հանուն հայրենիքի պաշտպանության:
«Արմենպրես»–ի հաղորդմամբ՝ Բիլզերյանը «Թվիթերի» իր պաշտոնական էջում գրել է, որ ամուր կանգնած է բոլոր հայ տղաների կողքին, որոնք այժմ ռազմի դաշտում են:
«Ամուր կացեք: Ձեր թիկունքին կանգնած է ձեր ազգը. ձեր թիկունքին ես եմ: Հպարտանում եմ ձեզանով, տղաներ»,- նշել է աստղը:
Բիլզերյանի ընտանիքը 250 հազար դոլար է նվիրաբերել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հայտարարած նվիրատվությանը: