Բջջային կապի խափանումները պայմանավորված են թշնամու կողմից հաճախականությունների խլացմամբ․ ԱՀ ՏԿԵՆ

ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հայտնում են․

«Հարգելի’ հայրենակիցներ,

Բջջային կապի խափանումները պայմանավորված են թշնամու կողմից հաճախականությունների խլացմամբ։ Քայլեր ենք ձեռնարկում բանակցային եղանակով հարցին լուծում տալու կապակցությամբ։ Հորդորում ենք զերծ մնալ անհարկի շահարկումներից»։