Հուլիսի 6-9-ը շրջանների զգալի մասում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ

Հուլիսի 6-9-ը շրջանների զգալի մասում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ
Հուլիսի 6-9-ը շրջանների զգալի մասում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ

Հայաստանում հուլիսի 4-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, տեղեկացնում է ԱԻՆ-ը:

Հուլիսի 5-ին հյուսիսային շրջաններում, 6-9-ը շրջանների զգալի մասում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, քամին՝ հյուսիս-արևելյան` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 20-25 մ/վ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 4-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով, 6-7-ը նույնքան կնվազի։

Երևան քաղաքում հուլիսի 4-ի ցերեկը, 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 6-9-ը սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ։