ԱՄՆ-ն արգելել է ռուսական նավերին մոտենալ ամերիկյան նավահանգիստներին

Միացյալ Նահանգները Ռուսաստանի դեմ պատժամիջոցների շարքում արգելել է ռուսական նավերին մոտենալ ամերիկյան նավահանգիստներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը:

«Այսօր ես հայտարարում եմ, որ ԱՄՆ-ն արգելելու է Ռուսաստանի հետ կապ ունեցող նավերին մուտք գործել մեր նավահանգիստներ՝ ինչպես արդեն արդվում է Եվրոպայում: Սա նշանակում է, որ ցանկացած նավ, որը կրում է ռուսական դրոշ, պատկանում է կամ օգտագործվում է ռուսական շահերի համար, թույլ չի տրվի մոտենալ մեր ափերին»,- հայտարարել է նա: