Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան նույն կերպ կպատասխանի, եթե եվրոպական երկրները սկսեն առգրավել ռուսական առևտրային նավերը։ Նա նման գործողությունները որակել է «ծովահենություն և ավազակություն»։
Այս մասին հայտնում է Reuters-ը։ Պուտինի խոսքով՝ Ռուսաստանի պատասխան գործողությունները չեն սահմանափակվի այն ջրերով, որտեղ առգրավվել են ռուսական նավերը, և կարող են իրականացվել «այնտեղ, որտեղ դա անհրաժեշտ և նպատակահարմար կհամարվի»։
Associated Press-ը հայտնում է, որ Ռուսաստանի Խաղաղօվկիանոսյան նավատորմի հրամանատար Վիկտոր Լիինան հայտարարել է՝ նավատորմը պատրաստ է ստուգել և կալանավորել այն երկրների նավերը, որոնք Ռուսաստանը «ոչ բարեկամական» է համարում։ Նրա խոսքով՝ ռուսական կողմին հայտնի են այդ նավերի երթուղիները, բեռներն ու պատկանելությունը։



















