ՄՄ անդամակցությունից հետո գյուղատնտեսական մթերքների արտադրման և արտահանման ծավալները կավելանան

ՄՄ անդամակցությունից հետո գյուղատնտեսական մթերքների արտադրման և արտահանման ծավալները կավելանան
ՄՄ անդամակցությունից հետո գյուղատնտեսական մթերքների արտադրման և արտահանման ծավալները կավելանան

Մաքսային միությանն անդամակցելու նպատակով ՀՀ գյուղատնտեսության նախարարության իրավասությունների շրջանակներում իրականացվող աշխատանքներին էր նվիրված ՀՀ կառավարության կենտրոնում այսօր կայացած մամուլի ասուլիսը: 

Ինչպես նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ, Գյուղատնտեսության հարցերի աշխատանքային խմբի ղեկավար Գրիշա Բաղյանը, Հայաստանի` Մաքսային միության անդամակացելը հնարավորություն կտա դյուրացնել և ընդլայնել գյուղատնտեսական արտադրանքի արտահանումը, կնպաստի արտահանման ծավալների աճին:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ղեկավարի տեղակալ, Սանիտարական, ֆիտոսանիտարական, անասանաբուժական հարցերի աշխատանքային խմբի ղեկավար Լուսինե Դավթյանը նշել է, որ քննարկվում են այն մեխանիզմները, որոնք թույլ կտան տեղական արտադրողներին ավելի հեշտ և արագ իրականացնել իրենց արտադրանքի իրացումը Մաքսային միության երկրներում:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության պաշտոնական հաղորադագրությունը:

© Medialab.am