Ավարտվել է Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի հանդիպումը

Ժնևում ավարտվել են Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի նեղ և ընդլայնված կազմով բանակցությունները, որոնք տևել են ընդհանուր առմամբ 4,5 ժամ՝ ներառյալ ընդմիջումը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Երկու առաջնորդների հանդիպումը տեղի է ունեցել Ժնևի «Լա Գրանժ» վիլայում։

Գագաթնաժողովից առաջ Պուտինը կարճ շփվել է Շվեյցարիայի նախագահ Գի Պարլեմենի հետ, այնուհետեւ երեք երկրների ղեկավարները միասին լուսանկարվել են: