Կրեմլի կայքը հրապարակել է Փաշինյանի հայտարարությունը Ղազախստանում խաղաղապահների մասին ՀԱՊԿ որոշման վերաբերյալ

ՌԴ նախագահի պաշտոնական կայքը հրապարակել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ կազմակերպության Հավաքական խաղաղապահ ուժերը Ղազախստան ուղարկելու որոշման վերաբերյալ, գրում է ТАСС-ը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Փաշինյանը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն որոշում է կայացրել սահմանափակ ժամանակահատվածով Ղազախստանի հանրապետություն ուղարկել ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր՝ այդ երկրում իրավիճակի կայունացման եւ կարգավորման նպատակով։