Փաշինյանը Ղազախստանի իրավիճակի եւ ՀԱՊԿ-ի մասին նոր գրառում է կատարել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառումը ներկայացնում ենք ստորեւ.

«Ղազախստանի հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարդ Տոկաեւի դիմումի հիման վրա եւ Ղազախստանի ազգային անվտանգությանը եւ ինքնիշխանությանը սպառնացող վտանգների բերումով, որն առաջացել է այդ թվում արտաքին միջամտության արդյունքում, ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն որոշում է կայացրել սահմանափակ ժամանակահատվածով Ղազախստանի հանրապետություն ուղարկել ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր՝ այդ երկրում իրավիճակի կայունացման եւ կարգավորման նպատակով: Նիկոլ ՓաշինյանՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ,Հայաստանի Հանրապետության վարչապետ»: