Ազգային ժողովը մուկ երկնեց

Սեպտեմբերի 3-ին հայտնի է դարձել, որ սեպտեմբերի 5-ին Հայաստանի խորհրդարանի արտահերթ նիստ է լինելու, Ռամիլ Սաֆարովի «թեմայով»: Խորհրդարանը քննարկելու է իր անելիքը: Սեպտեմբերի 3-ին, նիստից երկու օր առաջ, ԱԺ-ում տեղի է ունեցել բոլոր խմբակցությունների խորհրդակցություն, եւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը առաջարկել է, որ խորհրդարանն ընդունի Սաֆարովի վերաբերյալ Հունգարիայի եւ Ադրբեջանի որոշումները դատապարտող հայտարարություն եւ այն ուղարկի միջազգային կազմակերպություններին, խորհրդարանական վեհաժողովներին եւ տարբեր երկրների խորհրդարաններին:

ԱԺ խորհրդակցության ընթացքում որոշվել է ստեղծել խմբակցությունների ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խումբ՝ հայտարարության նախագիծը կազմելու համար:

Ըստ երեւույթին, Հայաստանի խորհրդարանի նախագահն ու խորհրդարանականները մտածում են, որ այդ հայտարարությունից հետո Ալիեւը ամոթից հետ է վերցնելու Սաֆարովին ներելու մասին իր որոշումը եւ անձամբ գնդակահարելու է նրան, իսկ Սաֆարովն էլ դրանից խուսափելու համար գիշերով փախչելու է Հունգարիա եւ թաքնվի բանտում: Կարդալ ավելին