Սուրիկ Խաչատրյանը վերականգնվեց

Սուրիկ Խաչատրյանը վերականգնվեց
Սուրիկ Խաչատրյանը վերականգնվեց

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը մասնակցել է մարզպետարանի «միջոցառմանը», որի ժամանակ ներկայացվում էր նոր մարզպետը՝ Վահե Հակոբյանը: Նա Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանի որդին է:

«Միջոցառմանը» Սուրիկ Խաչատրյանը հայտարարել է, որ ինքն է առաջարկել Վահե Հակոբյանի թեկնածությունը, եւ մարզպետարանին հրահանգել է լավ աշխատել: Նա ասել է նաեւ, որ ինքն է թողել պաշտոնը, դա իր որոշումն է եղել:

Կասկած չկա, որ Սուրիկ Խաչատրյանն ասում է ճշմարտությունը: Ոչ ոք նրան չէր կարող ազատել աշխատանքից: Հայաստանում աշխատանքից նման «մանրուքների» համար չեն ազատում, ինչպիսիք տեղի էին ունենում նախկին մարզպետի շուրջ:

Նա նախկինում էլ է նույնը ասել, թեեւ Մաքսիմ Հակոբյանի մասով, մինչ այդ, տեղեկություններ էին տարածվում, թե իբր հակասություններ կան նրա եւ Լիսկայի միջեւ: Երեւի այդ տեղեկություններն այն բանի համար էին, որ ցույց տրվեր, թե ինչ որ բան է փոխվում: Բայց հետո ամեն ինչ տեղն ընկավ. պարզվեց, որ Մաքսիմն ու Լիսկան 30 տարվա հարազատ ընկերներ են, մամուլում էլ տեղեկություններ հայտնվեցին նրանց ֆինանսական եւ այլ գործարքների մասին:

Չարաբաստիկ խնջույքն էլ, որից հետո տեղի ունեցավ ողբերգությունը, Մաքսիմ Հակոբյանն էր կազմակերպել: Երեւի խորհրդանշական է, որ նրա որդին փոխարինի Սուրիկ Խաչատրյանին:

Իր տան մոտ տեղի ունեցած ողբերգությունից հետո ընկճվածության մեջ հայտնված Սուրիկ Խաչատրյանը կամաց-կամաց «հետ է գալիս»: Կարդալ ավելին