«Վերին Լարս»-ի անցակետի ռուսական հատվածում բեռնատարի բացթողնումն իրականացվում է ժամային սահմանափակումով

«Վերին Լարս»-ի անցակետի ռուսական հատվածում բեռնատարի բացթողնումն իրականացվում է ժամային սահմանափակումով

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.

«Ըստ դեսպանությանը տրամադրված տեղեկատվության՝ պայմանավորված ընթացող շինաշխատանքներով և ելնելով եղանակային շոգ պայմաններից՝ «Վերին Լարս»-ի անցակետի ռուսական հատվածում բեռնատար մեքենաների բացթողնումն իրականացվում է ժամը 10.00-13.00-ն ընկած ժամանակահատվածում։ Նշյալ սահմանափակումը կպահպանվի առաջիկա օրերին։

Միևնույն ժամանակ նշենք, որ անցակետի ռուսական կողմում ներկայումս գոյացել է 1 կմ երկարությամբ մեքենաների հերթ (այդ թվում՝ մարդատար մեքենաներ), ինչը հավելյալ անհարմարություններ է առաջացրել անցակետը հատող քաղաքացիների շրջանում: Իրավիճակի առնչությամբ ՌԴ-ում ՀՀ դեսպանությունն ու Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը մշտական կապ են պահպանում ռուսաստանյան համապատասխան մարմինների հետ»: