Պարետատունը կորոնավիրուսի կանխարգելման նպատակով կատարված ծախսերի հաշվետվություն է պահանջել Արսեն Թորոսյանից․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Մեր տեղեկություններով` պարետատունը մանրամասն հաշվետվություն է ուզել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանից` պարզելու համար, թե վերջինս ինչպես է ծախսել կորոնավիրուսի կանխարգելման նպատակով հավաքված գումարները, ինչ է արել, և ինչ աշխատանքներ են կատարվել:

Ընդ որում, պարետատան պահանջած հաշվետվության մեջ պահանջվել է ամեն ինչ մանրամասն նկարագրել, քանի որ արդյունավետության մասով կասկածներ կան:

«Ժողովուրդ» օրաթերթը դեռևս հուլիսի 11-ին գրել էր, որ ՀՀ առողջապահության նախարարությունը կարծես թե թաքցնում է, թե որքան գումար է ծախսվել մեկուսացված քաղաքացիներից յուրաքանչյուրի վրա, որ հյուրանոցը որքան գումար է ստացել և այլն»։

Մանրամասները՝ թերթում։