Դատավորի թեկնածուն և ընդդիմադիր պատգամավորները ձեռնամարտի էին բռնվել, միջամտեց ՊՊԾ-ն (տեսանյութ). Factor

ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Սարգսյանի ելույթից հետո ԱԺ-ում իրավիճակը լարվեց, քաշքշուկ սկսվեց։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պատգամավորներին հորդորեց լռություն պահպանել։ Դահլիճում շարունակվեցին գոռգոռոցները։ Ալեն Սիմոնյանը հրավիրեց անվտանգության աշխատակիցներին՝ հորդորելով դահլիճից հեռացնել Արթուր Սարգսյանին։

Դատավորի թեկնածուն և ընդդիմադիր պատգամավորները ձեռնամարտի էին բռնվել, միջամտեց ՊՊԾ-ն։ ԱԺ նախագահը ընդմիջում հայտարարեց՝ 20 րոպե։ Անվտանգության աշխատակիցները ուժով դուրս էին տանում պատգմավորին, որի ժամանակ վերջինս ասում էր. «Արա, թողեք հլը, դու պատասխան ես տալու: Հլը սրան նայի, այ բիձա: Ես պտի մտնեմ ներս։ Ինձ ասում ա՝ հլը ռադ էղի ստեղից, այ բիձա: Հլը բեղավոր բիձուն նայի։ Անպատասխան թողել եք, դրա համար սենց ա անում»: «Էս ամեն ինչը Հովիկ Աղազարյանի սադրանքն էր,- նշեց պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

Մանրամասները՝ Factor.am-ի տեսանյութում։