Թբիլիսիի հայկական դրամատիկական 150-ամյա թատրոնի շենքը կվերանորոգվի

Թբիլիսիի հայկական դրամատիկական 150-ամյա թատրոնի շենքը կվերանորոգվի
Թբիլիսիի հայկական դրամատիկական 150-ամյա թատրոնի շենքը կվերանորոգվի

Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնի շենքի ամրակայման ու վերանորոգման աշխատանքների իրականացման համար ՀՀ Մշակույթի նախարարությունը  հատկացրել է 1 մլն.200.000 ԱՄՆ դոլարին համարժեք գումար: Ըստ նախարարության հաղորդագրության, շուտով կսկսվեն շինարարական աշխատանքները:
Հիշեցնենք, որ թատորնի շենքը կառուցվել է 1936 թ. և այս տարիների ընթացքում վերանորոգվել է ընդամենը 1 անգամ, ինչի պատճառով գտնվում է ոչ միայն անմխիթար, այլեւ վտանգավոր վիճակում, երբ պատերն ամեն վայրկյան կարող են փլչել, սակայն դերասանները շարունակում են աշխատել:
Թբիլիսիի հայկական թատրոնը քաղաքի այն եզակի վայրերից է, որտեղ կարելի է հայերեն լսել: Այն ոչ միայն արվեստի, այլև հայապահպանման կենտրոն է:
Անցյալ տարեվերջին <Մեդիալաբի> հետ ունեցած հանդիպման ժամանակ, դերասանները հույս էին հայտնել, որ վերջիվերջո թատրոնը բավարար ուշադրություն կստանա եւ հնարավոր կլինի ներկայացումներ խաղալ թատրոնում:
© Medialab.am