Ֆրանսիայի Նանսի քաղաքում բնակվող հայազգի մարզիկ, 25-ամյա Ազատ Ազատյանը երկրորդ տարին անընդմեջ դարձել է Ֆրանսիայի քիք-բոքսինգի չեմպիոն (-74 կգ քաշային կարգում)։
Ազատ Ազատյանը Ֆրանսիա է տեղափոխվել շուրջ 10 տարի առաջ՝ Հայաստանի Ուջան գյուղից։ Նա ավելի քան տասը տարի է զբաղվում է այս սպորտով։
Մարտին Փարիզում անցկացված առաջնությունում Ազատյանը երեք մենամարտում վստահ հաղթանակներ է տարել՝ պաշտպանելով իր չեմպիոնի տիտղոսը։ Նա նախկինում եղել է նաև ֆրանսիական բռնցքամարտի (savate) չեմպիոն և այժմ շարունակում է հաջողություններ գրանցել քիք-բոքսինգում։
«Մարզիկը, ով անցկացրել է 21 պրոֆեսիոնալ մենամարտ և տարել 18 հաղթանակ, նշում է, որ Ֆրանսիայի ֆեդերացիան իրեն հուշել էր՝ նախորդ տարվա հաջողությունները պետք է հաստատել՝ ազգային հավաքականում ընդգրկվելու համար։ Նրա վերջին հաղթանակը հենց այդ ուղղությամբ կարևոր քայլ է»,-գրում է ֆրանսիական L’Est Républicain-ը:
Սպասվում է, որ այս հաջողությունից հետո Ազատ Ազատյանը կհրավիրվի Ֆրանսիայի հավաքական, որը պատրաստվում է 2026 թվականի վերջում կայանալիք WAKO աշխարհի առաջնությանը։



















