Պայթյունի ձայներ լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չմատնվել. ԱՀ ԱԻՊԾ

ԱԻ պետական ծառայության սակրավորները, «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամի և «The halo trust» ոչ կառավարական կազմակերպության սակրավորների հետ շարունակում են Արցախի տարածքը մաքրել կյանքին վտանգ սպառնացող ռազմամթերքից: Այդ մասին տեղեկացնում են Արցախի ԱԻ պետական ծառայությունից:

Չպայթած զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ կկատարվեն Մարտունի, Մարտակերտ, Ասկերան, Ստեփանակերտ քաղաքների, Ասկերանի շրջանի Խնածախ, Այգեստան և Շոշ գյուղերի մոտակա տարածքներում:

Պայթյունի ձայներ լսելու դեպքում խնդրում են խուճապի չմատնվել:
Կարճ հեռախոսահամարներ՝ 911, 112, 101: