Մեկնարկում է «Աջակցություն Հայաստանում ժողովրդավար կառավարմանը» ծրագիրը

Մեկնարկում է «Աջակցություն Հայաստանում ժողովրդավար կառավարմանը» ծրագիրը
Մեկնարկում է «Աջակցություն Հայաստանում ժողովրդավար կառավարմանը» ծրագիրը

Հունիսի 3-ին ժամը 11:00-ին Արմենիա Մարիոթ հյուրանոցի Արարատ սրահում տեղի կունենա  «Աջակցություն Հայաստանում ժողովրդավար կառավարմանը» ծրագրի պաշտոնական մեկնարկը: Ելույթով հանդես կգան Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան, ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը և Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը

18 ամիս տևողությամբ և 949 670 եվրո բյուջեով «Աջակցություն Հայաստանում ժողովրդավար կառավարմանը» ծրագիրն իրականացնում է Բրիտանական խորհուրդը, գործընկերներ` Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի, Գրանթ Թորնթոնի և Թոմսոն հիմնադրամի հետ համատեղ: Ծրագիրը ֆինանսավորում է Եվրոպական Միությունը:

Ծրագրի հիմնական նպատակն է խթանել Հայաստանի` Եվրոպական Միության մերձեցման գործընթացը և նպաստել ժողովրդավարության ու արդյունավետ կառավարման ամրապնդմանը` ժողովրդավարական հաստատությունների, քաղաքացիական հասարակության աջակցության և ԵՄ-Հայաստան հարաբերությունների վերաբերյալ Հայաստանի բնակչության իրազեկվածության մակարդակի բարձրացման միջոցով:

Ծրագրի բաղադրիչներն են`

1. Ծրագիրը կաջակցի ՀԿ-ների համար իրավական և ֆինանսական շրջանակների ստեղծմանը, որոնք կբարձրացնեն քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ֆինանսական կայունությունը և կամրապնդեն սոցիալական ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու նրանց հնարավորությունները:

2. Ծրագիրն ուղղված է քաղաքացիական հասարակության կարողությունների հզորացմանը քաղաքացիական հասարակության ձևավորման գործում նրանց առավել ակտիվ ներգրավման նպատակով:

3. Ծրագիրը կաջակցի լրատվամիջոցների կարողությունների բարձրացմանը և նրանց արհեստավարժության բարձրացմանը:

4. Ծրագիրը կնպաստի նաև Հայաստանում քաղաքացիական հասարակության զարգացման մասին հանրային իրազեկվածության բարձրացմանը:

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի հանրային կապերի պատասխանատու Արևիկ Բադալյանին` 055 00 88 58, 010 55 29 45 (5104), [email protected] կամ այցելեք www.britishcouncil.am կայքը: