Սինանյանն այցելել է Արցախի Մարտունու շրջանի Կարմիր շուկա և Թաղավարդ գյուղեր

Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն այցելել է Արցախի Մարտունու շրջանի Կարմիր շուկա և Թաղավարդ գյուղեր: Պատերազմի ընթացքում տարհանված գյուղերի բնակիչների մեծամասնությունն արդեն հետ են վերադարձել, վերանորոգում են տները, երեխաներին ուղարկում դպրոց:

Արցախի գյուղական բնակավայրերի ամրապնդումն ու հզորացումը անվտանգության ու զարգացման երաշխիքներից մեկն է:

Արցախում իր նախորդ հանդիպումների ընթացքում Զարեհ Սինանյանը այս հարցն արդեն քննարկել է մի շարք պաշտոնյաների հետ՝ ընդգծելով դրանում սփյուռքի ներուժի ներգրավման անհրաժեշտությունը:

Այդ մասին տեղեկացնում են Գլխավոր հանձնակատարի գրասենյակից:

https://www.facebook.com/DiasporaGovAm/posts/1383318968687098