«Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա աշխարհահռչակ ջութակահար Ավգուստին Հադելիխի հետ

«Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը հունիսի 10-ին համատեղ համերգով հանդես կգա մեր ժամանակների մեծագույն երաժիշտ Ավգուստին Հադելիխի հետ: Աշխարհահռչակ ջութակահարը համաձայնել է նվագել պատանի երաժիշտների հետ:

Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունից, մաեստրո էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ նվագախումբը կկատարի սիմֆոնիկ երկացանկի բարդագույն ստեղծագործություններ՝ Բեթհովենի ջութակի կոնցերտը և Չայկովսկու 4-րդ սիմֆոնիան: Նախաձեռնությունը երևանյան մշակութային կյանքում կառանձնանա իր բացառիկությամբ: