Մարտակերտի շրջանի մի քանի գյուղերում հանվել են անձանց ազատ տեղաշարժի իրավունքի ժամանակավոր սահմանափակումները

Արցախի տեղեկատվական շտաբը տեղեկացնում է, որ Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ ԱՀ Պարետի 2020թ. ապրիլի 28-ի N 5 որոշմամբ Մարտակերտի շրջանի Վերին Հոռաթաղ, Կոճողոտ և Հաթերք համայնքներում հանվել են անձանց ազատ տեղաշարժի իրավունքի ժամանակավոր սահմանափակումները:

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ ԱՀ Պարետի 2020թ. ապրիլի 28-ի N 5 որոշմամբ Մարտակերտի շրջանի Վերին Հոռաթաղ, Կոճողոտ եւ Հաթերք համայնքներում հանվել են անձանց ազատ տեղաշարժի իրավունքի ժամանակավոր սահմանափակումները:

Արտակարգ իրավիճակների պետական ծառայության ստորաբաժանումները վերոնշյալ համայնքների համայնքային հիմնարկներում՝ համայնքապետարանի, ակումբի ու բուժկետի շենքերում, դպրոցներում, մանկապարտեզներում, առեւտրի կետերում եւ բնակելի տներում (ըստ անհրաժեշտության) իրականացրել են ախտահանման աշխատանքներ, մասնավորապես՝

Հաթերք համայնքում՝ 38 համայնքային հիմնարկ եւ բնակելի տուն,

Վերին Հոռաթաղ համայնքում՝ 10 համայնքային հիմնարկ եւ բնակելի տուն,

Կոճողոտ համայնքում՝ 9 համայնքային հիմնարկ եւ բնակելի տուն»։

ℹ️Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ ԱՀ Պարետի 2020թ….

Gepostet von Արցախ / Տեղեկատվական շտաբ am Dienstag, 28. April 2020